Հրատապ թեմա Հայաստանում
Բժիշկ - հիվանդ հարաբերության միջեւ շուկան է կանգնած
Առողջապահությունը ոլորտ է, որտեղ բոլորը դժգոհ են: Բժիշկները բողոքում են, որ քիչ աշխատավարձ են ստանում, դժգոհ են նախարարության վարած քաղաքականությունից: Մարդիկ բողոքում են, որ բժիշկները հրաժարվում են իրենց բուժել` արագ եւ անվճար: Նախարարությունից պնդում են, որ անում են հնարավոր ու անհնարին ամեն բան, որ համակարգը ճիշտ աշխատի… Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում այս շաբաթ քննարկվել են առողջապահության ոլորտին վերաբերող խնդիրներ:
Տարբեր բժշկական հաստատություններ ղեկավարող բժիշկները հավաքվել, փորձում են բուժման լավագույն եղանակը գտնել: « Հիվանդը» առողջապահության ոլորտն է, որ կողմից էլ մոտենալու լինեն, խնդիրներ են գտնելու:
Առաջնահերթ պետք է բաժանել առողջապահություն եւ բժշկություն տերմինները՝ համակարծիք են բժիշկները: Դրանք տարբեր ուղղություններ են, որ տարբեր մոտեցումներ են պահանջում:
«Առողջապահությունը եւ բժշկությունը տարբեր հասկացությունները են եւ խնդիրներն էլ պետք է տարանջատվեն ըստ այդմ:
Առողջապահության ոլորտի առաջնային խնդիրներից է կադրերի , մասնագետների պակասը: Բժշկական համալսարանը ամեն տարի լավ շրջանավարտներ է ունենում, բայց նրանք ավարտելուց հետո նախընտրում են աշխատել արտերկրում»,- ասում է «Փիրուզյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Փիրուզյանը եւ ավելացնում՝ շուրջ երեք տասնամյակ աշխատում է Բժշկական համալսարանում եւ վստահորեն կարող է պնդել, որ իր ամենից աչքի ընկնող ուսանողները այսօր աշխատում են արտերկրի բուժհաստատություններում:
«Քանկոր» բժշկական կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը համակարծիք է: Լավ կադրերի հայրենիքից հեռանալը կանխելը կարեւորագույն խնդիր է, որ առաջնահերթ լուծում է պահանջում: Ըստ նրա, շտապ քայլեր չձեռնարկելու դեպքում, հետեւանքը աղետալի է լինելու:
«Պետությունը նորմալ չի վճարում բժշկին, որ նա մնա եւ աշխատի իր երկրում: Բժիշկները մնում են Հայաստանում, որովհետեւ սիրում են իրենց երկիրը, բայց դա էլ չափ ունի: Ես վախենում եմ, որ նոր սերունդը բախվի այն խնդրին, որ կույրաղի վիրահատող բժիշկ չկա: Ես մտավախություն ունեմ, որ մի օր հասնելու ենք նրան, որ Ուկրաինայից, Ռուսասատանից, Վրաստանից են բժիշկներ գալու ու վիրահատություններ անեն այստեղ: Բայց նրանք արդեն մեր բժիշկների նման չեն մտածի մարդկանց մասին, շատ մեծ գումար կուզեն մի վիրահատության համար»,-ասում է նա ու ընդգծում՝ եզրագծին ենք հասել, առողջապահության ոլորտի վիճակը Հայաստանում կատաստրոֆիկ վատ է, նույնը, սակայն, չի կարելի ասել բժշկության մասին: Հայը տաղանդներ ծնող ազգ է, իսկ բժշկությունը մարդ բուժելու արվեստն է: Լավ բժիշկներ շատ ունենք, նրանք պետք է մոտիվացված լինեն, սակայն, իրենց երկրում մնալու աշխատելու համար:
«Բժշկությունը՝ մարդ բուժելու արվեստն է, որ որեւէ կապ չունի առողջապահության հետ: Բժշկության մեջ շատ են տաղանդավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը իր բնագավառում կարողանում է լավագույնս դրսեւորվել: Այլ բան է, սակայն, բուժել կարողանալը, բոլորովին ուրիշ բան՝ բուժելու հնարավորություն ունենալը: Մեր բժիշկները այսօր խայտառակ աղքատ վիճակում են, մենք չենք կարողանում համաշխարհային տեխնոլոգիաներ օգտագործել, որովհետեւ դրանք չափազանց թանկ են մեզ համար: Բժիշկ - հիվանդ հարաբերության մեջտեղում կանգնած է շուկան: Բժիշկը ստիպված է գումարային հարցեր քննարկել հիվանդի հետ եւ այդպիսով կորցնում է իր վեհ դերը, դեմքը եւ դառնում՝ սովորական գործակատար: Պիտի տաս, որ բուժենք սկզբունքն է գործում, որովհետեւ այլ կերպ՝ հնարավոր չէ»,- ասում նա:
Խնդրի լուծման իր տարբերակն ունի Վլ. Ավագյանի անվ. բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Տիգրան Քամալյանը: Նրա կարծիքով՝ հարցին շատ ավելի խորքային լուծում է անհրաժեշտ տալ, դեռեւս կրթական մակարդակից պետք է որոշվի՝ ո՞վ է դառնալու բժիշկ, ո՞վ՝ առողջապահության կազմակերպիչ: Երկու ուղղություններին էլ պետք է հավասար կարեւորություն տրվի, քանի որ բժշկի ճիշտ բուժումից պակաս կարեւոր չէ առողջապահության ոլորտի հմուտ կառավարումը:
«Այսօր Հայաստանում այլ վիճակ է, առողջապահության կազմակերպիչ է դառնում նա, ով ավելի շատ է աչքի ընկնում կամ ավելի լավ ծանոթ ունի: Բայց այդ գործով զբաղվելու համար մարդը պետք է հատուկ կրթություն ունենա: Բժիշկը կարող է շատ լավ նեղ մասնագետ լինել, բայց՝ վատ կազմակերպիչ: Մեր առողջապահության կազմակերպիչները այսօր ավելի շատ խանգարում են, քան՝ օգնում գործող բժշկին: Տպավորությունն այնպիսին է, որ նախարարությունից եկած ստուգողը ավելի շատ ինչ- որ կրիմինալ է փորձում գտնել բժշկի աշխատանքում, քան թե առաջարկներ, մեխանիզմներ, որոնք կնպաստեն բժշկի աշխատանքը կարգավորելուն»,- ասում նա:
Հայկական արյունաբանական ասոցիացիայի նախագահ Երվանդ Հակոբյանի կարծիքով առողջապահության ոլորտի զարգացման գործին մասնակցություն պետք է ունենան երեք օղակներ՝ առողջապահության նախարարությունը, մասնագիտական ասոցիացիաները եւ պացիենտները, որոնց դերը պակաս կարեւոր չէ: Նրանք պետք է վերահսկող ֆունկցիա ունենան: Նմանատիպ օղակի առկայության դեպքում կլինիկաների միջեւ կբարձրանա մրցակցությունը, դաշտը կառողջանա:
«Ամբողջ աշխարհում ընդունված է պացիենտների ասոցիացիա հասկացությունը, Հայաստանում նման բան չկա: Այդ ասոցիացիան պետք է հիվանդանոցների լավ ու վատ կողմերի մասին բարձրաձայնի, մյուս հիվանդներին ուղղորդի՝ որտե՞ղ կարելի է դիմել, գումար հայթայթի: Շատ կարեւոր է նաեւ Հայաստանում բարձրացնել մասնագիտական ասոցիացիաների դերը: Արտերկրում ասոցիացիաները մեծ կշիռ ունեն: Մենք պետք է կարողանանք ստեղծել մերը, որ կարողանանք նույն հարթության վրա շփվել, համագործակցել, Հայաստան բերել այն բժիշկներին, որ հեղինակություն ունեն աշխարհում»,- ասում նա:
Ոլորտային խնդիրների լուծման մեջ պացիենտի դերը կարեւորում է նաեւ Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Լազար Եսայանը: Պացիենտը պետք է ազատ լինի իր որոշման մեջ, անձամբ որոշի՝ որ բուժհաստատությունում պետպատվերով բուժվի: Այդ դեպքում կլինիկաների միջեւ առողջ մրցակցություն կսկսվի եւ ծառայությունների որակը կբարձրանա:
«Նախարարությունում մի քանի տարի առաջ քննարկվում էր, թե պետպատվերը ո՞ւմ պետք է տրամադրվի: Ես առաջարկեցի ընտրության հնարավորությունը տալ պացիենտին: Միայն այդ դեպքում կարելի կլինի մտածել որակի բարձրացման մասին: Եթե հիվանդը ուղղորդված գնում է որոշակի կլինիկա, որակի մասին խոսելը ավելորդ է»,- ասում նա:
Քննարկումը ամփոփում է նախաձեռնության հիմնադիր - ղեկավար Գեւորգ Թադեւոսյանը:
«Ի դեմս առողջապահության նախարարության մենք ունենք համակարգ, որը կենսունակ չէ: Ու դա յուրաքանչյուրիս խնդիրն է: Եթե որպես հիվանդ ես ծառայություն չեմ ստանում, խնդիրը իմն է, եթե բժիշկը չի կարողանում բուժել՝ խնդիրը իրենն է: Բոլորս համագործակցելով պետք է կարողանանք լուծել խնդիրները»,- եզրափակում է նա:
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն